Ֆրանսիայի գլխավոր դատախազ Բրիս Ռոբենը հայտնել է երկրորդ օդաչուի անունը, ով եղել է խցիկում կործանման պահին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նրա անունը Անդրեաս Լուբիտց է։ Ըստ դատախազի՝ օդաչուն միտումնավոր ցանկացել է կործանել ինքանթիռը։ Այդ պատճառով նա փակվել է խցիկում և թույլ չի տվել այն լքած առաջին օդաչուին ներս մտնել։
Այսօր նաև հայտնի է դարձել, որ ուղևորները մինչև վերջին ակնթարթը չեն իմացել, որ օդանավը կործանվում է։