տուն Սպորտ Օբամեյանգը 41 միլիոն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել Արսենալ

Օբամեյանգը 41 միլիոն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել Արսենալ

143
0

452800186-494011

Դորտմունդի «Բորուսիայի» Պիեռ Էմերիկ Օբամեյանգը դարձել է Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային նպատակներից մեկը։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Լոնդոնյան ակումբը գերմանական թիմի հարձակվողի համար կարող է վճարել 41 մլն եվրո։ Նշվում է, որ «զինագործները» մեծացրել են հետաքրքրութունը նրա նկատմամբ այն բանից հետո, երբ Յուրգեն Կլոպի հեռանալու մասին լուրից հետո Օբամեյանգը նույնպես ցանկություն է հայտնել լքել «Բորուսիան»։

Օբամեյանգի պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2018 թվականին։