ԱՄՆ ընտրություններում հաղթանակած Դոնալդ Թրամփի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Սպիտակ տանը գրեթե մեկուկես ժամ է տեւել, հայտնում է AP-ն։
Հանդիպման ավարտից հետո Թրամփը հայտնել է, որ հույս ունի ապագայում աշխատել Բարաք Օբամայի հետ։ Նա այդ հանդիպումը անվանել է «մեծ պատիվ», նշելով, որ իրենք մինչեւ հիմա չէին հանդիպել։ Թրամփը նշել է , որ ապագայում հույս ունի օգուտ քաղել Օբամայի խորհուրդներից։ Նրա խոսքով Օբաման բացատրել է «որոշ դժվարություններ» , նաեւ ներկայացրել «իսկապես հրաշալի բաներ, որոնք հաջողվել է իրականացնել»։ Թրամփը շեշտել է, որ իսկզբանե ծրագրված էր , որ հանդիպումը մեկ ժամ կտեւի, բայց այն տեւել է գրեթե 90 րոպե ու կարող էր շատ ավելի երկար էլ տեւել։
Օբաման էլ իր հերթին նշել է, որ կայացել է «հրաշալի ու բազմապլանային զրույց»։ Օբամային ոգեւորել է, որ Թրամփը ցանկություն է հայտնել աշխատել նրա թիմի հետ երկրի համար կարեւոր հարցերի շուրջ։ Օբաման հավելել է, որ բոլորի համար հիմա ամենակարեւորը «միասին լինելն է»։