տուն Քաղաքական Միջազգային Օբաման խոսել է զենքի մասին օրենքը փոխելու անհրաժեշտության շուրջ

Օբաման խոսել է զենքի մասին օրենքը փոխելու անհրաժեշտության շուրջ

105
0

Բարաք-Օբամա1

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օրեգոնի համալսարանի կրակոցներից հետո կրկին խոսել է զենքի մասին օրենքը փոխելու անհրաժեշտության շուրջ, հաղորդում է Reuters-ը:

Օբաման նաև նշել է, որ զենք ունեցողներից շատերը պաշտպանում են փոփոխությունների գաղափարը:

«Ինչպես ասել եմ մի քանի ամիս առաջ, դրանից առաջ և նաև հիմա, երբ ականատեսն ենք այս զանգվածային սպանությունների, մեր մտքերն ու աղոթքները բավական չեն», -նշել է նախագահը:

«ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրը չէ, որտեղ հոգեկան խնդիրներ ունեցողները պատրաստ են վնաս պատճառել մյուսներին, սական այն միակ զարգացած պետությունն է, որտեղ այսպիսի զանգվածային սպանությունները տեղի են ունենում  մի քանի ամիսը մեկ», —ասել է Օբաման:

Օբաման հայտարարել է նաև, որ պատրաստ է հակամարտության մեջ մտնել զենքի վաճառքին կողմ լոբբիստական խմբերի հետ, միայն թե փոփոխություն լինի: