տուն Լուրեր «Օբաման վատ տղա է»

«Օբաման վատ տղա է»

124
0

trump6

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Բարաք Օբամային մեղադրել է գաղտնալսելու մեջ եւ նրան «վատ տղա» անվանել: Նա այս մասին հայտարարել է Twitter-ում, փոխանցում է Lenta-ն:

«Ահավոր է: Հենց նոր տեղեկացա, որ Օբաման իմ հաղթանակից անմիջապես առաջ գաղտնալսել է «Թրամփ թաուերի» հեռախոսային բանակցությունները: Ոչ մի բան չի գտել: Սա մաքարտիզմ է»,- գրել է Թրամփը՝ դա համեմատելով հայտնի Ուոթերգեյթսի սկանդալի հետ:

Նախագահը նաեւ նշել է, որ հմուտ իրավաբանը այդ տեղեկությունը կկարողանար օգտագործել դատարանում, իսկ Օբաման վատ տղա է կամ ընդհանրապես աննորմալ:

Թրամփը հստակեցրել է, որ գաղտնալսումը կատարվել է հոկտեմբերին, սակայն ոչ մի ապացույց չի ներկայացրել: