ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Twitter սոցկայքի միջոցով, իր վերաբերմունքն է արտահայտել Շոտլանդիայում անկախության հանրաքվեի վերաբերյալ։ Օբաման կոչ է արել պահպանել միասնական Մեծ Բրիտանիան։
«Մեծ Բրիտանիան Ամերիկայի բացառիկ գործընկերն է և բարության ուժ՝ փոփոխվող այս աշխարհում։ Ես հույս ունեմ, որ այն կմնա նույնպես ուժեղ, վստահելի և միասնական», — գրել է Օբաման իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր Շոտլանդիայում մոտ 4 միլիոն քաղաքացիներ պետք է վճռեն՝ մնալ մեծ Բրիտանիայի կազմում, թե՞ Անկախություն հռչակել Միացյալ Թագավորությունից։