ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր տեսակոնֆերանս կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ամերիկյան առաջնոդը եվրոպացի իր գործընկերների հետ կքննարկի Էբոլայի տարածման դեմ պայքարի, «Իսլամական պետության» դեմ կոալիցիայի և Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված հարցեր։
Երեկ Օբաման համաշխարհային հանրությանը մեղադրել է Էբոլայի դեմ պայքարում անհրաժեշտ ջանքեր չգործադրելու մեջ, ինչը թույլ չի տալիս կանխել դրա տարածումը։