տուն Քաղաքական Միջազգային Օբաման ստանձնել է Դեմոկրատական կուսակցության պարտության պատասխանատվությունը

Օբաման ստանձնել է Դեմոկրատական կուսակցության պարտության պատասխանատվությունը

88
0

635511316815322351-AP-OBAMA-66570204

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վրա է վերցրել անցած շաբաթ կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կրած պարտության պատասխանատվությունը։ Այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք պարտություն ենք կրել։ Պետք է խոստովանեմ իմ պատասխանատվությունն այդ ձախողման մեջ», — ասել է Օբաման՝ նշելով, որ ամերիկացիները ցանկանում են տեսնել Սպիտակ տան աշխատաքի արդյունքները, սակայն դրանք միշտ չէ, որ տեսանելի են։ «Տնտեսությունն, անկասկած, ավելի լավ վիճակում է։ Միայն հոկտեմբեր ամսին ստեղծվել է շուրջ 200 հազար աշխատատեղ։ Իմ նախագահության տարիներին ընդհանուր առմամբ ստեղծվել է 10 մլն աշխատատեղ։ Գործազրկության մակարդակը նվազել է ավելի արագ, քան մենք նախատեսում էինք», — ասել է նա՝ խոստովանելով, որ հաջողությունները լուրջ չեն ազդել քաղաքացիների կյանքի վրա՝ նրանցից շատերի եկամուտները մնացել են նույն մակարդակին։

«Մենք պետք է պատմենք ամերիկացիներին, թե ինչ ենք փորձում անել և համոզել նրանց, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Այն, ինչ մենք ստացել ենք, ձախողում է, որն անհրաժեշտ է շտկել», — ասել է Օբաման։
Հիշեցնենք, որ անցած ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ստացել ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատներում։