տուն Քաղաքական Միջազգային Օբաման պատրաստվում է ռմբակոծել Սիրիայի տարածքը

Օբաման պատրաստվում է ռմբակոծել Սիրիայի տարածքը

122
0

51592f3155e294412a000028

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հեռուստաելույթով, որի հիմնական թեման դարձել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին։ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ կսկսի օդային ռմբակոծություններ իրականացնել Սիրիայում՝ իսլամիստների դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես հստակ նշել եմ, որ հետապնդելու ենք ահաբեկիչներին, որոնք սպառնում են մեր երկրին՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում։ Դա նշանակում է, որ ես առանց երերալու որոշում կկայացնեմ միջոցներ ձեռնարկել Իսլամական պետության դեմ ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում», — ասել է նա։ Նա խոստացել է ահաբեկիչներին, որ վերջիններս ոչ մի անվտանգ ապաստան չեն գտնելու։

Օբաման խոստացել է մոտ 3 տասնյակ միլիոն դոլարի օգնություն ցուցաբերել Իրաքի կառավարությանը, որը նոր է ձևավորվել և առայժմ անօգուտ պայքարում է Իսլամական պետության դեմ։