տուն Լուրեր Օբաման կարտաբերի «ցեղասպանություն» բառը

Օբաման կարտաբերի «ցեղասպանություն» բառը

81
0

obama

«Նրանք քաղաքական գործիչներ են և պետք էր նրանց հետ քաղաքական բանակցություններ տանել: Կոչ եմ անում նրանց մինչև ապրիլի 24-ն ազատ արձակել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով «Հիմանդիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալություններից ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Անդրադառնալով Վատիկանում Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պատարագին, Ազատ Արշակյանը մասնավորապես նշեց. « Ինչու չասել, որ Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի և ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի ջանքերի շնորհիվ Վատիկանում տեղի ունեցավ մեր հաղթական ակցիան»:

Բանախոսը հնարավոր համարեց, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտաբերի «ցեղասպանություն» բառը. «Իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում Օբաման պետք է գնահատական տար պատմական իրողությանը, ոչ թե միայն մեկ բառ արտաբերեր»,- եզրափակեց Ազատ Արշակյանը: