տուն Լուրեր Օբաման և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Օբաման և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

93
0

150928221922_putin_obama_ny_624x351_epa_nocredit

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Օբաման  նշել է, որ պետք է ջանքեր գործադրել, որպեսզի սիրիական կառավարական բանակը դադարեցնի գրոհն ընդդիմադիրների ուղղությամբ, այս մասին հայտնել են ԱՄՆ նախագահի աշխատակազմից, հայտնում է РБК-ն:
«Նախագահ Օբաման այսօր խոսել է Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի իր անհանգստությունը հայտնի Սիրիայում զինադադարի խախտման վերաբերյալ, որոնց կողմերն են սիրիական բանակն և նրա աջակիցները, մյուսից՝ սիրիական զինված ընդդիմադիրները»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները պարտավորվել են ջանքեր ներդնել զինված բախումները դադարեցնելու համար և քննարկել են պաշարված քաղաքներին հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը: