Տեխասի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման դարձյալ կոչ է արել սահմանափակել զենքի կրումը. այս մասին Օբաման գրել է իր թվիթերյան էջում, հայտնում է Ria.ru-ն:
«Մենք սգում ենք Սաթերլենդ-Սփրինգս համայնքի ընտանիքների հետ միասին, ովքեր տուժել են այս հարձակման հետևանքով, մենք կաջակցենք ողջ մնացածներին, ովքեր հիմա ապաքինվում են: Թող Աստված մեզ բոլորիս իմաստություն տա հասկանալու` ինչ քայլեր մենք պետք է ձեռնարկենք՝ նվազեցնելու բռնությունը և սահմանափակել զենքի կրումը»,- գրել է Օբաման:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ-ի Տեխասի նահանգի եկեղեցիներից մեկում հնչած կրակոցների հետևանքով զոհվել է 26 մարդ: