ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «մտադիր է ստորագրել» իրեն Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելու լիազորություն տվող օրենքի նախագիծը: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը՝ նշելով, որ լրացուցիչ պատժամիջոցներ առայժմ չեն սահմանվի:
«Նախագահը մտադիր է ստորագրել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրենքը: Սակայն դա դեռ չի նշանակում, որ նախագահական քաղաքականության մեջ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել», — նշել է Էռնեստը:
Նրա խոսքերով՝ «այս պահին ԱՄՆ-ի վարչակազմը չի պատրաստվում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել»: Սակայն, օրենքը երկրի ղեկավարին թույլ կտա ցանկացած պահի օգտվել նման հնարավորությունից: