Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն արձագանքել է իր հասցեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պարբերական քննադատություններին։ Թրամփն Օբամային անվանել է ամենավատ նախագահը ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ։ Դրա մասին միլիարդատերը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ե՛վ քաղաքականությունում, և՛ կյանքում անքաղաքավարությունն առաքինություն չէ։ Դա է հիմնական պատճառը, թե ինչու է նախագահ Օբաման ԱՄՆ պատմության մեջ ամենավատ նախագահը»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի մի շարք արտահայտություններ ամերիկյան արժեքների հանդեպ դավաճանություն են: Թրամփը հայտարարել էր, որ պետք է արգելել մահմեդականների մուտքն ԱՄՆ: