տուն Լուրեր Աղբահանությունից հետո աղբի մնացորդները մաքրելը Սանիթեքի պարտականությունն է (տեսանյութ)

Աղբահանությունից հետո աղբի մնացորդները մաքրելը Սանիթեքի պարտականությունն է (տեսանյութ)

108
0

12442794_10207046900823322_470120824_n

Գրեթե բոլոր շենքերի հարակից տարածքներում կարելի է տեսնել աղբատարներ, որտեղ բնակիչներն իրենց աղբն են  թափում:

Կուտակված աղբը հավաքելը մտնում է «Սանիթեք» ՍՊԸ-ի պարտականությունների մեջ, իսկ թե ո՞վ պետք է մաքրի աղբի մնացորդները՝ araratnews.am-ը փորձեց պարզել հենց «Սանիթեք»-ից, որտեղ մեզ տեղեկացրին, որ դա ևս իրենց գործառույթներից է:

12746249_10207046900783321_422781843_n

«Մեր պարտականությունների մեջ է մտնում: Եթե այդտեղից տոպրակներով աղբը հավաքում ենք՝ մնացորդները մաքրելը ևս մեր պարտականությունների մեջ է մտնում: Եթե նման դեպքեր են եղել, երևի բացթողում է եղել աշխատակիցների, հավաքարարների կողմից: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:

Ցավոք, սա եզակի դեպք չէ ու պատկերն էլ աչքի համար սովորական է դառնում:

Կադրերն արվել են Երեւանի Խորենացի 30 հասցեում։