Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Նյու Յորքում կարող է կայանալ ՌԴ նախագահի և ԱՄՆ-ի նախագահական ընտրաշրշավի ամենամեծ վարկանիշն ունեցող թեկնածուներից մեկի` Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Պեսկովը նշել է, որ ՄԱԿ-ի աշխատանքների ժամանակ Պուտինի զբաղվածությունը շատ մեծ է լինելու, սակայն ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանն ուղղված հանդիպումները կողջունվեն Կրեմլի կողմից: Թրամփի հետ հանդիպման կոնկրետ ժամկետներ չեն նշվում: