տուն Լուրեր Նյու Յորքում Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով ցույց կանցկացվի

Նյու Յորքում Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով ցույց կանցկացվի

122
0

Ապրիլի 22-ին Նյու Յորքի հայտնի Times Square հրապարակում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. հայտնում է Massispost-ը:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հազարավոր մարդիկ կհավաքվեն հրապարակում: Նրանց թվում կլինեն հայտնի արվեստագետներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ ու իրավապաշտպաններ, որոնք ելույթով հանդես կգան: 1.5 մլն հայերի հիշատակը ոգեկոչողներն ԱՄՆ իշխանություններից կպահանջեն պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Նշվում է, որ ցույցը կազմակերպվելու է «Վարդանի դուստրեր և որդիներ» հայկական միջազգային կազմակերպության, Հայկական ընդհանուր բարեգործական միության, Ամերիկայի հայկական խորհրդի, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ: