տուն Լուրեր Նվեր Ծառուկյանը որևէ կապ չունի «Պարտեզ»-ի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ

Նվեր Ծառուկյանը որևէ կապ չունի «Պարտեզ»-ի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ

134
0
ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Araratnews.am-ի  հետ զրույցում տեղեկացրեց, որ Գագիկ  Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը որևէ կապ չունի «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի հետ:
«1-in.am կայքն այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե իբր նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Նվեր Ծառուկյանն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել: Գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է և արդեն իսկ ապացուցված է նրա՝ զինված միջադեպի հետ որևէ կապ չունենալու հանգամանքը: Լրատվամիջոցների իմ գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում եմ հանրությանը մատուցել բացառապես ճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անբարեխիղճ մասնագիտական գործունեությունից»: