Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը` 55 000 դրամից 68 000 դրամ դարձնելը, համարձակ քայլ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա նշեց, որ հաշվի առնելով այն հարկային բեռը, որ կարող էր դրա արդյունքում ունենալ մեր բյուջեն, փորձում էին դա հետաձգեին:
«Բայց հաշվի առնելով այն, որ ստվերից որոշակի ներգրավված միջոցները թույլ են տալիս մի քիչ ավելի համարձակ աշխատել, սա, կարծում եմ՝ կարևորագույն մեսիջ էր, որը դրական կազդի հասարակության դրամական միջոցների վրա»,- ասաց նա: