տուն Լուրեր Նվազագույն աշխատավարձը կավելանա 5 հազար դրամով

Նվազագույն աշխատավարձը կավելանա 5 հազար դրամով

116
0

kan-mardik-or-miayn--n46381-1

Այսօր Ազգային Ժողովում 2015-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ 2015-ի հուլիսի մեկից 5 հազար դրամով կավելանա նվազագույն աշխատավարձը:

Նա նաև անդրադարձավ աղմկահարույց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

«Այդ ոլորտում կան ռիսկեր ու չարաշահումներ, որոնք մեծ վնաս են հասցնում բյուջեին: 2015-ի բյուջեի փաստաթուղթն ամենապրագմատիկ փաստաթուղթն է: Ծախսելու ենք այնքան, որքան ունենք, չենք կարող թույլ տալ մեզ ավելորդ շքեղություն, իրավունք չունենք խախտել բյուջեի ողջամտության մասը ու ծախսերն ուղղել հօգուտ միայն մեկ ոլորտի»,- հավելեց վարչապետը: