Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է Նուբարաշենի, Դավիթաշենի եւ Հալաբյան փողոցի արտաքին լուսավորության համար հատկացվող ծախսերն ավելացնել 110 մլն դրամով: Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ տարբեր վարչական շրջաններում խնդիրները լուծեն համալիր կերպով: «Մրցույթ է իրականացվելու արտաքին լուսավորման ծրագրի համար»,- ասաց փոխքաղաքապետը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ կատակեց՝ Նուբարաշենում բնակարանները կթանկանան: Փոխքաղաքապետն ասաց, որ այդ վարչական շրջանում ճանապարհը սարքին վիճակում չէր: «Իսկ հիմա եթե այցելեք այնտեղ, կտեսնեք՝ քաղաքում այդպիսի բարեկարգ ճանապարհ չկա»,- հավաստիացրեց Հրաչյա Սարգսյանը: