տուն Լուրեր Նուբարաշենի կալանավորը բողոքում է, որ բանտախցում իրենից գողություն են արել

Նուբարաշենի կալանավորը բողոքում է, որ բանտախցում իրենից գողություն են արել

101
0

Nubarashen10-e1349785702548

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 1-ին մասով ստացվել է քրեական գործ, որը հարուցվել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշենի բանտի կալանավոր, 30-ամյա Գևորգ Հարությունյանը հայտնել է բանտի ղեկավարությանը, որ, դեռևս չպարզված հանգամանքներում, նշված բանտի թիվ 012 կալանավոր, 27-ամյա Կարեն Զախարյանը գողացել է իր սպորտային համազգեստը, շապիկը, տաբատը և սպորտային կոշիկները: Նա տեղեկացրել է նաև, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է մոտ 80 հազար դրամի վնաս:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում