տուն Հասարակություն Իրավական «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը կփակվի և կտեղափոխվի

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը կփակվի և կտեղափոխվի

103
0

Հայաստանի կառավարությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու պլաններ ունի: Այս մասին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին՝ արդյոք գործող կառավարությունը դիտարկո՞ւմ է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու հնարավորությունը, Փաշինյանը պատասխանեց. «Այո՛, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ կապված նման պլաններ ունենք»: