տուն Լուրեր Նու Յորքում 1 ժամվա ընթացքում վաճառվել են Charlie Hebdo-ի բոլոր օրինակները

Նու Յորքում 1 ժամվա ընթացքում վաճառվել են Charlie Hebdo-ի բոլոր օրինակները

123
0

iiiiiiiiiiiiiiiii

Նյու Յորքում 1 ժամվա ընթացքում վաճառվել են ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի հունվարի 14-ին լույս տեսած համարի բոլոր 300 օրինակները: Այս մասին տեղեկացնում է The Daily News-ը:

Քաղաք բերված բոլոր օրինակները բաշխվել էին Մանհեթենում տեղակայված երեք խանութների միջև, որոնք մասնագիտացած են ֆրանսալեզու հրատակությունների վաճառքում: Չնայած թերթի համար սահմանված համեմատաբար բարձր գնին՝ 6 դոլար՝ 1 ժամ անց բոլոր օրինակները վաճառված են եղել:

Աղբյուրի փոխանցմամբ Միացյալ Նահանգներ է ներկրվել ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի վերջին համարի ընդամենը 600 օրինակ:

Նշենք, որ Charlie Hedbo-ի նոր համարը, որի շապիկին Մուհամեդ մարգարեն է «Je suis Charlie» հայտնի գրությամբ, լույս է տեսել հունվարի 14-ին, աննախադեպ 5 միլիոն օրինակով: Շաբաթաթերթը բացի ֆրանսերենից հրապարակվել է նաև արաբերեն և թուրքերեն:

Այս համարի վաճառքը արգելվել է Մարոկոյում, Ալժիրում, Թունիսում և Թուրքիայում:

Հիշեցնենք, որ Կուաշի եղբայրները հունվարի 7-ին ներխուժել էին Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն և կրակ բացել: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: Հարձակման պատճառ էին դարձել շաբաթաթերթում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: