տուն Լուրեր Նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման կազմավորման տարեդարձը

Նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման կազմավորման տարեդարձը

112
0

Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձը:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, հյուրեր:
Տարիներ շարունակ ՀՀ և ՌԴ զինված ուժերը համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստարաբաժանումների պատրաստվածությունը և անձնակազմի հմտությունները  կատարելագործելու նպատակով  պարբերաբար անցկացվում են համատեղ զորավարժություններ, մարզումներ, դաշտային պարապմունքներ:
Միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձի կապակցությամբ և հայ-ռուսական համատեղ միջոցառումների ընթացքում բարձր արդյունքներ արձանագրած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Ներկաներին իրենց մասնագիտական հմտություններն են ցուցադրել ՌԴ 102-րդ ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները: