Բոգի Ֆաբիանը եվրոպացի նկարչուհի է: Մեծ երեւակայությունը Բոգիին հնարավորթյուն է տվել ստեղծագործել արտասովոր կերպով: Նրա աշխատանքներն իրենցից հիմնականում 3D դիզայն են ներկայացնում: Նրա արհեստավարժությունն ու գույների ընտրությունն ուղղակի ապշեցնում են: Սակայն հատկապես տարբերվում են աշխատանքները, որոնց մեջ օգտագործվել են լյումինաֆորային լուսատու ներկեր, որոնք լույս են տալիս մթության մեջ: Անջատելով սենյակի լուսավորությունը, բնակիչները հայտնվում են իրական հեքիաթում կամ, ասենք` տիեզերքում: