տուն Տնտեսական Nout.am-ը մրցակից ընկերության վարկանիշի հաշվին գովազդել է իրեն

Nout.am-ը մրցակից ընկերության վարկանիշի հաշվին գովազդել է իրեն

224
0

BGez-KWlcg4

«Էյջ Թի Էլեկտրոնիկս» ընկերությունը  դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ հայտնելով, որ մրցակից՝  «Nout.am» ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվություն՝ իրենց պատկանող «Ռիչ Քոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ: Մասնավորապես «Nout.am»-ը տարածել է, որ իբր հաճախորդներից մեկը միջին որակի նոութբուքը «Ռիչ Քոմփյութերս»-ից գնել է 365 000 դրամով, մինչդեռ այն իրենց մոտ արժե 209 000 դրամ: «Հիմա դուք երևի կմտածեք. «խեղճ մարդ», բայց հավատացեք այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է»,-իր գրառումը եզրափակել է «Nout.am»-ը:  «Nout.am»-ի վարքագիծը ակնհայտորեն հակասում է օրենսդրությանը: Հանձնաժողովի պահանջով գրառումն անմիջապես հանվել է համացանցից, իսկ ընկերությունը ՏՄՊՊՀ այսօրվա նիստում կայացված որոշման համաձայն կվճարի տուգանք՝ նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով՝ օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here