տուն Քաղաքական Միջազգային Նորմանդական քառյակի հաջորդ հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին

Նորմանդական քառյակի հաջորդ հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին

85
0

3960085

Ֆրանսիայի արտգործանախարար Լորան Ֆաբյուսը հաստատել է, որ «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

Հանդիպումը տեղի է ունենալու Ֆրանսիայի ԱԳ նախարարության շենքում՝ քառյակի երկրների նախագահների հանձնարարությամբ:

Սպասվում է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը նվիրված է լինելու ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 16 ժամ տևած բանակցություններից հետո Մինսկի Անկախության պալատի մեծ սրահում պայմանավորվել էին հրադադար հաստատել, որը մեկնարկել է փետրվարի 15-ին 00:00-ին: