«Նորմանդական քառյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել հաջորդ շաբաթ անցկացնել նոր հանդիպում, սակայն այն տեղի կունանա ավելի ցածր մակարդակով: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:
Այսպիսով Աստանայի գագաթաժողովը, որը կարող էր տեղի ունենալ հունվարի 15-ին, անորոշ ժամանակով հետաձգվում է: Արտաքին գերատեսչությունների ղեկավարների նոր հանդիպման մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի շուրջ կողմերի հակադիր տեսակետները պահպանվում են: Շվայնմայերի բնորոշմամբ՝ Բեռլինի եղանակը հիանալորեն արտացոլում է, թե ինչքան ծանր են ընթանում բանակցությունները:
Այնուամենայնիվ պլանավորվում է աշխատանքները շարունակել նաև Ուկրաինայի հարցի շուրջ Կոնտակտային խմբի շրջանակներում: Օրերս նախանշված խմբի հանդիպման ժամանակ պլանավորվում է քննարկել Մինսի համաձայնագրի բոլոր դրույթների կյանքի կոչման հնարավորությունը, այդ թվում նաև հրադադարի հաստատման հարցը: