տուն Լուրեր Նորաշեն թաղամասում վթարի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է

Նորաշեն թաղամասում վթարի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է

96
0

Օգոստոսի 16-ին, ժամը 09:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Հ. Հ.) և «Mercedes C» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., ծնված 1959 թ.) ավտոմեքենաները: Վերջինիս վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: