տուն Լուրեր Նորանշանակ մարզպետն այսօրվանից ընտանիքով կտեղափոխվի Տավուշի մարզ

Նորանշանակ մարզպետն այսօրվանից ընտանիքով կտեղափոխվի Տավուշի մարզ

148
0

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը ասաց, որ Տավուշում ապրող յուրաքանչյուր քաղաքացի անելու է հնարավորը իր համայնքի, ընտանիքի ու հայրենիքի բարեկեցության համար, քանի որ մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվություն ապահովելն է. «Եվ դա պետք է դնենք համար մեկ խնդիր՝ առաջին հերթին հենվելով մարդու վրա՝ որպես ամենամեծ արժեքի: Մարդն ամենամեծ արժեքն է, և մեր խնդիրն է, որ Տավուշում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունները իրացնի իր համայնքի, ընտանիքի ու հայրենիքի բարեկեցության համար»,- ասաց Չոբանյանը:

Հայկ Չոբանյանն ընդգծեց, որ իրենց գործընկերը տեղացի գործարարն ու ձեռներեցն է լինելու, սակայն նաեւ աշխատանքներ են տարվելու ՀՀ մյուս մարզերից և արտերկրից ներդրումներ ապահովելու համար: Իսկ Տավուշի մարզը լուրջ պոտենցիալ ունի՝ ի դեմս սահմանապահ գյուղերի, որոնք ունեն լուրջ հարկային արտոնություններ:

Նորանշանակ մարզպետն ասաց, որ այսօրվանից արդեն ընտանիքով կտեղափոխվի Տավուշի մարզ: