տուն Քաղաքական Միջազգային Նոր Զելանդիան նոր դրոշի հարցով հանրաքվե կանցկացնի

Նոր Զելանդիան նոր դրոշի հարցով հանրաքվե կանցկացնի

113
0

2000px-Flag_of_New_Zealand.svg

Նոր Զելանդիան երկու տարուց պետական դրոշը փոխելու հանրաքվե կանցկացնի։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի վարչապետ Ջոն Քեյին։

Նախաձեռնությունը կիրականացվի երկու փուլով։ Հաջորդ տարվա վերջին քաղաքացիները մի քանի տարբերակից կընտրեն նոր դրոշի դիզայնը, որոնք կներակայացնի հայտնի նորզելանդացիներից կազմված հանձնաժողովը։

Երկրորդ փուլում՝ 2016 թվաանին երկրի բնակիչները պետք է ընտրություն կատարեն նոր առաջարկված դրոշի և հնի միջև։

Ըստ վարչապետի՝ նոր դրոշը ավելի լավ կարտացոլի նոր Զելանդիայի էությունը։ Ներկայիս դրոշի քննադատները նշում են, որ այն անգլիական գաղութատիրության տարիներից մնացած ժամանակավրեպ խորհրդանիշ է, որը շատ նման է ավստրալիականին։