Araratnews.am-ն անդրադարձել է հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնում Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, մայոր Գերասիմ Մարդանյանի կողմից ծեծի ենթարկված 19-ամյա երիտասարդ Ժորա Սիմոնյանի գործին: Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ այն ուղարկել դատարան: Տուժողի փաստաբան Արա Ղարագյոզյանից տեղեկացանք, որ դատարանը, սակայն, գործը վարույթ դեռ չի ընդունել:
Մեր հարցին՝ ի՞նչ ցուցմունք է տվել մեղադրվող մայորը, փաստաբանը, նախաքննության գաղտնիությունը հաշվի առնելով, մանրամասներ չհրապարակեց, միայն ասաց՝ մեղադրյալն իր մեղքը չի ընդունում:
Տեղեկացնենք, որ Գերասիմ Մարդանյանին համարում են նաև անտառահատումների հովանավոր: Տուժողի մայրը մեզ պատմել էր՝ Իջեւանի անտառներից մեքենաներով փայտ բերողներից (լինի օրինական թե անօրինական) Գերասիմ Մարդանյանը գանձում էր 200.000 դրամ:
Սոնա Դավթյան