Գործարար Վահե Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց տրանսպորտային միջոցների բարելավմանն ուղղված իր նոր ծրագիրը:
Նրա մշակած ծրագրի համաձայն՝ մարդատար մեքենաների վրա տեղադրվելու է վազող տող, որի վրա նշված կլինի երթևեկության ուղին, նստատեղերի քանակը և սակագինը:
«Սրա նպատակն այն է, որ մեքենաները դառնան հանրային: Եթե մարդատար մեքենաների վրա վազող տող տեղադրվի, վրան կնշվի, թե որ ուղղությամբ է գնում մեքենան, ինչ սակագին ունի և քանի նստատեղ կա»,-նշեց բանախոսը:
Ինչ վերաբերում է սակագներին, ապա ըստ բանախոսի՝ մարզերում այն կկազմի 300-500 դրամ, իսկ Երևանում` 200 դրամ:
Գործարարը նշեց, որ ինքը մի քանի ամիս գործածել է սարքը և առաջարկեց փորձնական 3000 սարք տեղադրել և տեսնել, թե երեք ամսվա կտրվածքով ինչպես կաշխատի համակարգը: