Քիչ առաջ ԳՄ նիստը, որում քննարկվող գլխավոր հարցը Սահմանադրական փոփոխությունների հարցն էր: ԳՄ նիստի արդյունքները լրագրողներին ներկայացրեց Հերմինե Նաղդալյանը: Վերջինս հիշեցրեց, որ այսօր ՀՀ նախագահը հանդիպել է 6 քաղաքական ուժերի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել է Սահմանադրական փոփոխությունների հարցը, իսկ հետագա քննարկումները Նաղդալյանի խոսքով նվիրված կլինեն գտնելու այնպիսի հարցերի պատասխանները, ինչպիսք ենˋ ի՞նչ բարեփոխումներ կատարել և ի՞նչ ծավալով:
«Սա պատմական պահ է մեզ համար, որովհետև ՀՀ-ն նոր փուլ է թևակոխելու: Նոր Սահմանադրությունը ՀՀ-ի համար նոր տեսլական կբացի:Մենք կարևորում ենք քաղաքական ուժերի հետ հանդիպումը: Փոփոխությունները լայնածավալ քննարկումների արդյունք կլինեն, դրա համար էլ մենք հրավիրում ենք բոլորին մասնակցելու բարեփոխումների ծրագրերին և հանդես գալ առաջարկություններով, որի արդյունքը կլինի փոփոխությունների վերաբերյալ համալիր փաստաթուղթը»,-նկատեց նա:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ են քննարկումներից դուրս մնացել որոշ քաղաքական ուժեր, ինչպես օրինակ ՀԱԿ-ը, Նաղդալյանը պատասխանեց. «Ինչ իմաստ կա հրավիրել քննարկան մարդկանց, ովքեր քննարկման եզր չեն տեսնում»:
Ինչ վերաբերում է քննարկումներում ներգրավված ուժերին, ապա Նաղդալյանը նկատեց, որ բոլոր քաղաքական ուժերի մեջ չի կարող լինել միանշանակ համաձայնություն և քննարկումներն ուղղված են իրար լսելուն և համաձայնության գալուն: «Սահմանադրական բարեփոխումները դեղատոմսի նման երկրի բոլոր խնդիրները չեն բուժի, բայց կան հիմնարար խնդիրներ, հիմնարար դրույթներ, որոնց մասին կխոսվի քննարկումների շրջանակներում»,-եզրափակեց Նաղդալյանը:
Վարդուհի Ստեփանյան