տուն Լուրեր Նոր Նորքում գազի արտահոսք է տեղի ունեցել

Նոր Նորքում գազի արտահոսք է տեղի ունեցել

101
0

Հունիսի 26-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 11 շենքի մուտքում առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն` մինչև գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: