տուն Լուրեր Նոր նախարարը Երիցյանի տված նկատողությունները վերականգնել է, բայց սկսել է ազատվել նրա...

Նոր նախարարը Երիցյանի տված նկատողությունները վերականգնել է, բայց սկսել է ազատվել նրա կադրերից

186
0

Եթե հիշում եք, վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւանում Առաջին տպարանի շենքի անփույթ եւ առանց նախազգուշացման պայթեցման առիթով այնքան էր զայրացել, որ խորհրդակցություն էր հրավիրել եւ երջանկահիշատակ Արմեն Երիցյանին հանձնարարել էր պատասխանատվության ենթարկել նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքում թերանալու համար։ Մեր տեղեկություններով, Երիցյանը խիստ նկատողություն էր տվել Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանին եւ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանին՝ Ալիկ Սերգեյիչ Սարգսյանի սանիկին։ Մեր տեղեկություններով, Երիցյանի մահից 8 օր հետո, երբ նկատողությունից մեկ ամիս էր անցել ընդամենը, Նազարյանն ու Մուշեղ Ղազարյանը կարողացել են նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի միջոցով չեղարկել գրավոր նկատողությունները։ Այդ մասին տեղեկացած վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նախարարին օրերս հանձնարարել է ճշտել, թե ով է հանել նկատողությունը եւ ինչու, որից հետո՝ նախօրեին, ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը վերականգնել է նկատողության հրամանները։ Ի դեպ, նա ակտիվորեն լծվել է երիցյանական կադրերին ազատելու գործին:

Ամբողջական նյութը՝ Hraparak.am կայքում: