Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը կառավարություն է ներկայացրել մի նախագիծ, որով նախատեսվում է Հերմոն-Ելփին ջրագծով իրականացնել 10 համայնքների ջրօգտագործողների ոռոգման ջրամատակարարումը:
Այս մասին Araratnews.am-ը տեղեկանում է կառավարության նիստի օգոստոսի 31-ի օրակարգից:
Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է վերականգնել Վայոց ձորի մարզի Շատին համայնքում հողի սահքի հետևանքով բարձր ճնշման խողովակաշարի նախագծային դիրքը և վթարված հատվածը, ինչպես նաեւ կազմել Արաքս գետի ափի սահմանային նշանների շուրջ 50 մ երկարությամբ հատվածում ողողված սահմանային ճանապարհի քարալիցքային ամրակապման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Աշխատանքները կատարվելու են հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացված 175,9 մլն դրամից 25,1 մլն դրամ տնտեսելու շնորհիվ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ