Մայիսի 3-ին Երևանում լույս աշխարհ եկած հնգյակին դեռ շարունակում են արհեստական շնչառության սարքավորումներ միացված մնալ: Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Նրա խոսքով` հնգյակից երեքի մոտ արդեն դրական դինամիկա կա: Խնդիրներ կան երկու փոքրիկների մոտ, ովքեր բուժումը ստանում են «Մուրացան» բժշկական կենտրոնում. «Երկու փոքրիկների վիճակը մեզ մի քիչ անհանգստացնում է, նրանց վիճակը դեռևս կայուն է, կուզեինք, որ ավելի լավ լիներ, բայց դեռ այդպես չէ»,-նշեց Մանուկյանը:
Նշենք, որ «Մուրացան» ԲԿ-ում են գտնվում 4 աղջիկներից մեկը և տղան:
Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 3-ին`առավոտյան ժամը 04։00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ էր եկել հնգյակ` 4 աղջիկ և 1 տղա։