Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին, որի հետևանքով 7 մարդ տեղում մահացել է, իսկ 7-ն էլ՝ տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն: Այսօր կրկին կապ հաստատեցինք հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց՝ 7 վիրավորներից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, մյուսը՝ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ գանգի կոտրվածքի կասկածով, որը ստուգումից հետո ժխտվել է:
«14 տարեկան տղայի վիճակը ևս կայուն է, չնայած ունի կոտրվածքներ, այժմ որոշում ենք՝ որտեղ և երբ վիրահատենք: Մի կին էլ ունի 35 տոկոս այրվածք, նշանակվել է համապատասխան բուժում և իրականացվում է, իսկ մնացած հիվանդներն ավելի թեթև վնասվածքներ ունեն, որոնք բուժումներով կվերականգնվեն»,— մեզ հետ զրույցում ասաց բժիշկը: