տուն Լուրեր Նոր մանրամասներ աուտիզմ ունեցող վանաձորցի կորած երեխայի մասին

Նոր մանրամասներ աուտիզմ ունեցող վանաձորցի կորած երեխայի մասին

121
0

Աուտիզմ ունեցող 12-ամյա վանաձորցի Արթուր Մարտիրոսյանը, որն այսօր է կորել, մի քանի անգամ հաճախել է Երևանում գտնվող «Իմ ուղին» վերականգնողական կենտրոն:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում կենտրոնի աշխատակիցը տեղեկացրեց, որ երեխան կենտրոն ընդամենը 4 անգամ է հաճախել և գտնվել է հարմարման փուլում: Այդ ընթացքում կենտրոնի մասնագետները որոշ դիտարկումներ են արել: Մասնագետներն ասել են, որ Արթուրը կարողանում է արձագանքել խոսքին, կարճ պատասխաններ տալ և իր ցանկությունները արտահայտել:

Մեզ հետ զրույցում նաև հայտնեցին, որ սա երեխայի փախուստի առաջին դեպքը չէ: