տուն Լուրեր Նոր Կյանք գյուղի բնակիչը վրաերթի է ենթարկել 12-րդ դասարանի աշակերտուհու

Նոր Կյանք գյուղի բնակիչը վրաերթի է ենթարկել 12-րդ դասարանի աշակերտուհու

93
0

vraert

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 63-ամյա Զոհրաբ Հարությունյանը Արարատ-Արտաշատ միջհամայնքային ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում այսօր ժամը 08։20-ի սահմաններում իր վարած Վազ 21099 մակնիշի 30 ՍԼ 470 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Այգավան գյուղի բնակիչ, 17-ամյա Ասթինե Գաբրիելյանին։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վարորդն իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Արարատի բժշկական կենտրոն և դեպքի մասին տեղեկացրել ոստիկանության Արարատի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։