տուն Լուրեր Նոր Կյանք գյուղը տոնում է իր 70-ամյակը (լուսանկարներ) թարմացվող

Նոր Կյանք գյուղը տոնում է իր 70-ամյակը (լուսանկարներ) թարմացվող

166
0

14805509_994197400707316_1675097590_n

14.11 Գյուղին հատկացվեց նոր միկրոավտոբուս, որն այսուհետ ուսանողներին անվճար տեղափոխելու է Երևան:

13.48 Նոր Կյանքի 70-ամյակին նվիրված միջացառմանը ներկա են նաև Արարատի մարզպետի տեղակալը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

13.34 Այսօր Արարատի մարզի Նոր Կյանք գյուղը տոնում է իր 70-ամյակը:  Գյուղը հիմնադրվել է 1946 թվականին Իրանից, Խոյից և Սալմաստից ներգաղթած հայերի կողմից:

Այսօր գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ, փոստի բաժանմունք: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնական զբաղմունքը՝ հողագործությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում Նոր Կյանքի գյուղապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Գարիկ Սարգսյանը: