տուն Լուրեր Նոր քրեական գործեր` կաշառք ստանալու գործի նյութերով

Նոր քրեական գործեր` կաշառք ստանալու գործի նյութերով

117
0

30.04.8

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբկաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի «Դսեղի»անտառտնտեսության «Դսեղ», «Մարց», «Մոտկոր», «Լորուտ» անտառպետություններում նշանակվել են ստուգումներ՝քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի պարզաբանմանհամար, հայտնում է ՀՔԾ-ն:

Ստուգման արդյունքներով՝ արձանագրվել է ապօրինի հատված 164 ծառ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել էընդհանուրը` 6 մլն. 132 հազ. 250 ՀՀ դրամի վնաս:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի «Դսեղի» անտառտնտեսության հիշյալ անտառպետություններում անհայտ անձի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել են 4 քրեական գործեր և ուղարկվել ըստ քննչական ենթակայության:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Մ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ աշխատելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնում, իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում տեղեկացել է, որհիշյալ անտառտնտեսությունում կատարվել են ապօրինիծառահատումներ ու վերոհիշյալ փաստը չարձանագրելու համարանտառպետությունների ղեկավարները կաշառք են տվելառանձին պաշտոնատար անձանց:

Տիգրան Մ.-ի հաղորդման հիման վրա՝ մի շարք պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իրենց լիազորությունների շրջանակում կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է: