«Հովիկ Աբրահամյանի կառավարությունն աշխատեց 2.5 տարի, որի ընթացքում տեղի ունեցած փոխությունները հանգեցնում են քաղաքական փոփոխությունների, դան նաեւ հասրակական պահանջ է: Նոր կառավարությամբ կգնանք խորհրդարանական ընտրություններ: Հովիկ Աբրահամյանին շնորհակալություն ենք հայտնել իր կառավարության համար, ՀՀԿ-ն մնում է մեծ օրգանիզմ, որտեղ աշխատելու համար միշտ կա համապատասխան դաշտ»: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունն է քննարկվել, քանի որ հաշվի է առնվել Կարեն Կարապետյանի գործունեությունն ինչպես ՏԻՄ-ում, այնպես էլ տնտեսական բնագավառներում: «ՀՀԿ-ն տվել էր վստահության մանդատը Կարեն Կարապետյանին եւ Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում ձեւավովելու է կառավարություն, որը ԱԺ-ին է ներկայցնլու իր ծրագիրը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ նշելով, որ ո՛չ ՀՀԿ-ի ԳՄ-ում, ոչ էլ խորհրդի նիստում չի քննարկվել ապագա կառավարության կազմին վերաբերվող հարցեր, պորտֆելների բաշխմանը վերաբերվող խնդիրներ: Արմեն Աշոտյանը նշեց նաեւ, որ այնուամենայնիվ նոր կառավարությունը կձեւավորվի ՀՅԴ-ի հետ ստորագրված քաղաքական հուշագրին համապատասխան: «ՀՅԴ-ի հետ մեր համագորակցությունը պայմանավորված է այլ իրավաքաղաքական փաստաթղթով, որն այս կառավարության հրաժարականի, նոր կառավարության ձեւավորման հետ ֆունկցիոնալ առումով կապ չունի: Այսինքն՝ այն ունի կառուցվածքային կապ եւ այդ կառուցվածքը, եթե հուշագրի տեքստի փոփոխության մասին չազդարարենք, ուրեմն չի փոխվելու»,- ասաց Արմեն Աշոտյանը: Երկու նիստերում էլ, ըստ Արմեն Աշոտյանի, Հովիկ Աբրահամյանն ունեցել է բարձր տրամադրություն, որը բնական էր, անկեղծ: Մանրամասները՝ տեսանյութում: