տուն Լուրեր «Նոր Հայաստանը» հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դեսպաններին

«Նոր Հայաստանը» հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դեսպաններին

64
0

Nor-Hayastan

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը եւ Գարեգին Չուգասզյանը փետրվարի 19-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած ընդունելության ժամանակ հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթի եւ Գերմանիայի դեսպան Բերնարդ Մաթիաս Կիեսլերի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ընդդիմության միասնական շտաբը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին եւ ներքին իրավիճակի վերաբերյալ հարցեր: Հանդիպման մասնակիցները երկուստեք կարեւորել են շփումների շարունակականությունը՝ կողմերին հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեսակետներ փոխանակելու եւ դիրքորոշումներ ճշգրտելու նպատակով: