տուն ժամանց Նոր հայ-ռուսական ֆիլմ

Նոր հայ-ռուսական ֆիլմ

525
0

Հայ-ռուսական համատեղ ջանքերով ստեղծվել է մի նոր ֆիլմ, որտեղ խաղում են բազմաթիվ սիրված դերասաններ, այդ թվում մեր հայրենակիցներ Հայկ Մարությանը եւ Հրանտ Թոխատյանը։ Ֆիլմի ռեժիսորների թվում է Արման Մարությանը, իսկ պրոդյուսերն է՝ Արմեն Անանիկյանը։

Երեք սիրահար զույգեր՝ հայերը, թաթարները եւ ռուսները, պատրաստվում են իրենց կյանքի ամենակարեւոր օրվան՝ հարսանիքին։ Սակայն միջոցառման օրը պարզվում է, որ Ռինատի եւ Գուզելկի հարսանիքը՝ գումար վաստակելու միջոց է, որպեսզի նրանք կարողանան վերադարձնել իրենց թանկարժեք ջութակը։ Հայերի ընտանիքում փեսայի՝ Արթուրի հայրիկի համար ամենից կարեւոր է, որ իր որդու եւ Յուլիայի հարսանիքը տեղի ունենա Հայաստանում։ Երրորդ զույգը նույնպես խնդիր ունի՝ Սվետայի նախկին ամուսին Անդրեյը հարսանիքի օրն ազատվել է բանտից։ Մինչ ամուսնացողները խառնաշփոթի մեջ են, հյուրերը սրտանց ուրախանում են։ Կենացներ, խաղեր, կռիվներ․․․ ինչպես յուրաքանչյուր հարսանիքի։ Հեռուստադիտողը հնարավորություն կունենա վայելելու միաժամանակ երեք տարբեր մշակույթներով համեմված հարսանիքները։

24312559_1552363921543350_8935319776928827881_n