Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթահրթիռային С-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը. հաղորդում է Ria.ru-ն:
Պաշտոնյայի խոսքով՝ ներկայումս պաշտոնական Մոսկվան փորձում է լուծել Անկարային տվյալ սպառազինությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը:
«Ինչ վերաբերում է С-400 համակարգերին, այո´, քննարկումներն ընթանում են, տեխնիկական բոլոր հարցերն ավարտվել են, ընթանում է ֆինանսական մասի քննարկումը: Այդ քննարկումն անցկացվել է միջկառավարական մակարդակով, քանի որ միայն կառավարությունը կարող է վարկ տրամադրել միջպետական համաձայնագրի հիման վրա: Գիտեմ, որ ՌԴ-ի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունների միջև նման բանակցություններ տարվել են, սակայն ի՞նչ ավարտ են ունեցել՝ չգիտեմ»,- ասել է Չեմեզովը: