Facebook ընկերությունը տեսագնումների նոր գործառույթ է փորձարկում, որը նման է QVC տեսաալիքին։
Տարբեր խանութներ սոցցանցում իրենց էջերի միջոցով կծանուցեն օգտատերերին հեռարձակումների մասին, news.am-ի փոխանցմամբ, հայտնում է Oane-ը։
Գնորդները հնարավորություն կունենան նայել տարբեր ապրանքներ եւ ակտիվացնել Facebook Live-ի մի շարք ինտերակտիվ գործառույթներ։ Մինչեւ ինչ-որ ապրանք գնելը նրանք կկարողանան խանութների աշխատակիցներին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել եւ պատասխաններ ստանալ։ Վաճառողները կգործարկեն մեսենջերը վճարումների հարցումների կամ ապրանքի ամրագրման համար։ Ընկերությունը Թայլանդում թողարկել են թեստային տարբերակը։