տուն Հասարակություն Կրթություն noomee. հավելված՝ աուտիզմ ունեցող երեխաների համար

noomee. հավելված՝ աուտիզմ ունեցող երեխաների համար

513
0

Աշխարհում յուրաքանչյուր 12 րոպեն աուտիզմ է ախտորոշվում մեկ երեխայի մոտ։  Դրանից հետո երեխայի հետ պետք է տանել երկար, մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ աշխատանք՝ հատուկ մասնագետների ուղեկցությամբ, խորհրդով ու վերահսկողությամբ։ Կան բազմաթիվ գաջեթներ, որոնք նախատեսված են աուտիզմ ունեցող երեխաների համար։ Օրինակ GPS ժամացույց կամ նույն ծրագրային ապահովումով հագեցած զարդ կամ հագուստ։

Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ դրանք չեն արդարացնում իրենց, հաճախ նույնիսկ վտանգավոր են հենց իրենց՝ երեխաների համար։ Լուծումը գտել են մերոնք։ Ծանոթացեք՝ noomee-ն է.  բջջային հավելված՝ նախատեսված աուտիզմ ունեցող երեխաների, նրանց թերապիստների ու ծնողների համար։

Noomee-ի թիմը կազմված է մեծամասամբ հենց աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատող թերապիստներից, այսինքն՝ մտահղացման հեղինակները բովանդակային մասին մոտեցել են շատ նեղ մասնագիտական տեսանկյունից։ Հավելվածը մշակվում է 2018 թվականից, սակայն շուկայում այն նորություն է:

«Երեխաները, միևնույն է, օգտվում են հեռախոսներից։ Պետք է այնպես անել, որ օգտվելն իրենց համար օգտակար լինի»,- itTrend-ի հետ զրույցում նշում է Գայանե Հովհաննիսյանը՝ noomee հավելվածի հեղինակը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: